Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր` ժամը 18:00-ին, կայացել է Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում վերջինիս առանձնատանը:
Armlur.am-ը Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ , Ժառանգություն կուսակցությունների համատեղ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը:
Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար: