Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու: Ըստ ամենայնի՝ նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական պատգամավոր ունենալուց հետո նաեւ սեփական թաղապետ ունենալ (բարձրագույն իշխանություններին զեկուցել է, թե Քոթանջյանը ԲՀԿ-ի օգտին է աշխատել): Նույնիսկ խոսվում էր, որ ՀՀԿ-ական Քոթանջյանը գուցե արձակուրդից հետ չվերադառնա, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց. «Ես հիմա աշխատանքի վայրում եմ ու նման տեղեկություն չունեմ: Հրաժարական էլ չեմ տվել»: Հարցին, թե ինչու է այդքան վստահ, որ հրաժարական չի տալու, արդյոք պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երեխաների քավորն է, թաղապետը կոպիտ պատասխանեց. «Ես իմ տեղում աշխատում եմ: Ու բոլոր հարցերը պետք է բխեն դրանից»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ