ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ առաջացած «գծային պատերազմը» միանգամից չի դադարի: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում որոշում է կայացվել այնպես անել, որ երկու կողմն էլ բավարարված զգան իրենց: Ըստ այդմ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանը պետք է քիչ-քիչ իր բարեգործական երթուղայինները «գծից» հանի, իսկ Պալաչն էլ պետք է իրեն կոռեկտ պահի եւ ավելորդ հայտարարություններ չանի: Մեր տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, թե «պազիկների» թիվը կսկսի կրճատել Երեւան-Չարենցավան երթուղուց, այնուհետեւ կանցնի Երեւան-Աբովյան երթուղուն:




Լրահոս