Ձկները պետք է խուսափեն չպլանավորած ծախսերից. փետրվարի 16-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Ձեր հնարավորությունների ճիշտ գնահատումը օգնում  է հիմար վիճակի մեջ չընկնելուն: Դուք ճիշը կվարվեք, եթե վստահեք առաջին հերթին ձեր նախազգացմանը, իսկ հետո միայն` շրջապատի կարծիքին: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր իրենց պահում են այնպես, որ կողքից կարող է հիմարություն թվալ, սակայն իրենք գիտեն թե ինչ են անում և թե ինչու:

Հնարավոր են զգալի դրամական մուտքեր և նույնքան զգալի ծախսեր: Հաջող կլինեն խոշոր գնումները, կարելի է ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց ձեռք բերել:

Ցուլ. Օրը բավական հաջող է դասավորվում, իրականանում են ձեր բազմաթիվ վաղեմի ցանկություններ: Հաջողության համար դուք պարտական եք ձեր հմայքին` դրա շնորհիվ եք դուք ստանում օգնություն, երբ դրա կարիքն եք զգում, իսկ սխալներն էլ մնում են աննկատ: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, որոնք ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ որոշումներ են պահանջում:

Պետք չէ անհանգստանալ, եթե նախօրոք մշակած որոշ պլաններից ստիպված լինեք հրաժարվել: Ի վերջո, ձեր բոլոր իմպրովիզները չափազանց հաջող են ստացվում: Անսպասելի հանդիպումը կարող է շրջադարձորեն փոխել ձեր կյանքը դեպի դրականը:

Երկվորյակներ. Դուք չափազանց պրակտիկ եք, ոչինչ հենց այնպես չեք անում, ուժերը զուր չեք վատնում: Շանս կա հաջողության հասնել մի ինչ-որ բարդ ու խճճված գործում: Եթե դուք օգնության կարիք եք զգում, ապա անմիջապես այն ստանում եք` հարկ չի լինում խնդրել: Այսօր կարելի է մաշստաբային նախագծեր ձեռնարկել: Այսօր դուք հաճույքով նոր ծանոթություններ եք հաստատում:

Զգույշ եղեք` դուք շատ արագ եք կապվում նոր մարդկանց հետ, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Արդյունքում ռիսկ կա դառնալ շատ տխուր ռոմանտիկ պատմությունների հերոս:

Խեցգետին. Այսօր ձեզ կհաջողվի գտնել ոչ միայն դաշնակիցներ, այլև` ազդեցիկ հովանավորներ, ովքեր պատրաստ են լուծել ձեր բազմաթիվ խնդիրները: Սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ ցուցաբերած ծառայությունների դիմաց պետք կլինի թանկ գին վճարել:

Օրվա ընթացքում կարող են բարդ իրավիճակներ ծագել ընտանիքում, սակայն դուք շատ ճկուն ձևով հարթում եք սուր անկյունները, գտնում եք ցանկացած խնդրի լուծման տարբերակն առանց կոնֆլիկտի: Պետք է խոստավանել, որ դրա համար ստիպված եք լինում զոհաբերել ձեր շահերը:

Առյուծ. Օրն այնքան էլ հարուստ չէ իրադարձություններով, սակայն այնուամենայնիվ բավական հաճելի է անցնում: Ձեզ գովում են, շոյում ձեր գլուխը, ձեր յուրաքանչյուր գործողություն համընդհանուր հիացմունք է առաջացնում, շատերի համար դուք ակնածանքի առարկա եք, և այդ ամենը շոյում է ձեր ինքնասիրությունը: Հաճոյախոսւթյուններին կարելի է վերաբերվել ամենայն լրջությամբ` այսօր շրջապատի մարդիկ դա միանգամայն անկեղծ են անում:

Հնարավոր են չպլանավորած ծախսեր: Գնումները հաջող կլինեն, սակայն դրանց պատճառով դուք պետք է ստիպված լինեք մասամբ սահմանափակել ծախսերը: Բարենպաստ օր է ռոմանտիկ ուղևորություն սկսելու համար:

Կույս. Այսօր ձեր խելամտությունն ու զգացմունքները համատեղվում են, և դա բավական է, որ բազմաթիվ խնդիրներից հետք անգամ չմնա: Դուք չեք վախենում դժվարություններից և նորերը չեք ստեղծում ձեր գլխին, ուղղակի ընթանում եք դեպի նպատակը և հասնում դրան:

Ձեր ետևից հաճույքով գալիս են ոչ այնքան վճռական մարդիկ: Հետևեք, որպեսզի նրանք չշեղվեն ճանապարհից` շուտով ձեզ դաշնակիցներ պետք կգան: Լավ օր է կոմերցիոն գործունեության, ինչ-որ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու համար: Ուղևորությունների արժե մեկնել միայն այն դեպքում, եթե դրանք ձեզ էական եկամուտ ապահովեն:

Կշեռք. Ձեզ այսօր դուր է գալիս կարգուկանոն հաստատել ամեն ինչում` ձեր գործերում, մտքերում, զգացմունքներում և բնակարանում: Ամեն ինչ դնելով դարակների վրա, դուք ոչ միայն հաճույք եք ստանում դրանից, այլև`հասկանում եք, թե ինչ է պետք անել հետագայում: Ի դեպ, օրը շատ հարմար է երկարաժամկետ պլանավորման համար: Հնարավոր են տեղեկություններ մարդկանցից, ում դուք վաղուց չեք տեսել:

Շանս կա վերականգնելու ձեզ համար ինչ-որ կարևոր հարաբերություններ, ընդ որում այս անգամ դրանք կզարգանան նախկինի համեմատ շատ ավելի ներդաշնակ: Հարմար օր է երկրորդ անգամ ամուսնանալու համար:

Կարիճ. Որքան ավելի բարդ ու կարևոր լինեն գործերը, որոնցով դուք այսօր կզբաղվեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Կարելի կլինի գրեթե անհավանական հաջողությունների հասնել` ձեզ համար մի ինչ-որ նոր ոլորտում: Միայն թե չի կարելի ռիսկի տակ դնել սեփական փողերը, դրանք կարող են ձեզանից նեղանալ ու լքել ձեզ:

Հարմար օր է փոքրիկ, սակայն թանկարժեք իրեր գնելու համար, օրինակ` զարդեղեն կամ հազվագյուտ դրամանիշեր: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ռոմանտիկ ժամադրությունն անցնի անսովոր, սակայն չափից ավելի եք ջանք թափում, և ձեզ կարող են կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ:

Աղեղնավոր. Դուք չեք ցանկանում նախաձեռնություն հանդես բերել, այդ իսկ պատճառով էլ տեղում դոփում եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հիանալի պլաններ ունեն, սակայն դրանց իրականացման հարցում չեն շտապում: Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ տարեց ու կրտսեր ազգականների մասին հոգ տանելը ձեզ հաճույք է պատճառում:

Դուք հաճույքով ինչ-որ փոփոխոթյուն կմտցնեիք ձեր կյանքում` աշխարհի ծայրը կուղևորվեիք կամ հիանալի ժամանակ կացնկացնեիք մի որևէ երեկույթին, սակայն, ավաղ, հետաքրքիր առաջարկություններ չկան: Եթե մի որևիցե հետաքրքիր բան ինքներդ չհնարեք, ապա օրվա երկրորդ կեսին տրամադրությունը անդառնալի կվատանա:

Այծեղջյուր. Սա զարմանալի զուգադիպությունների օր է, սակայն դրանցից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել: Պետք չէ կարծել, թե այսօր տեղի ունեցող իրադարձություններում առկա է ինչ-որ խորամանկ ու քողարկված ենթատեքստ, կամ գաղտնի պատճառներ` աստղերն ուղղակի ձեր նյարդերի հետ են խաղում: Ձգտելով ամեն ինչում քողարկված իմաստներ գտնել, դուք պահերով կհայտնվեք տհաճ իրավիճակներում:

Օրվա երկրորդ կեսին իրադրությունը մի փոքր կփոխվի. դուք հաճելի տեղեկություններ կստանաք ձեզ համար թանկ մարդկանց մասին, ինչը չի կարող դրական ազդեցություն չթողնել ձեր տրամադրության վրա:

Ջրհոս. Ձեզ պետք է շատ բան հասցնել, այդ իսկ պատճառով էլ` օրվա կարևորագույն խնդիրներից մեկը ուժերի ճիշտ բաշխումն է: Լավ կլինի հրաժարվել չպլանավորած ծախսերից, սակայն դժվար թե դուք գայթակղությանը դիմակայելու ուժ գտնեք: Ուրախացնում է հին ընկերների հետ հանդիպումները, ձեր հմայքը անտարբեր չի թողնում նոր ծանոթներին:

Ձեզ այցելում են այն աստիճան անսովոր գաղափարներ, որ անգամ ձեզ թվում է, թե դրանք իրականացնելն անհնար է: Սակայն պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել` օրվա վերջին բարենպաստ հանգամանքներ կստեղծվեն ամենահամարձակ գաղափարների իրականացման համար:

Ձկներ. Ձեզ հաջողվում է աշխարհը դարձնել ավելի լավը, վերականգնել արդարությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Օրը կլինի շատ հագեցած, սակայն դուք հոգնածություն չեք զգա, քանի որ օգտակար գործունեությունը ձեզ եռանդով է լիցքավորում:

Խուսափեք չպլանավորած ծախսերից, դուք շատ եք շտապում բաժանվել փողերից, այնինչ դրանց համար կարելի է արժանի կիրառություն գտնել: Հարմար օր է համերգադահլիճ այցելելու համար, ընդ որում, նախապատվությունը պետք է տալ դասական երաժշտությանը:




Լրահոս