Փետրվարի 15-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 85QO555 պ/հ (վարորդ Ս. Զ. ծնվ.1957թ.) և «ՎԱԶ 21015» մակնիշի 45UQ045 պ/հ (վարորդ Ա. Ղ. ծնվ.1980թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնվ.1995թ.) և Հ. (ծնվ.1978թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: