Комсомольская правда-ն որոշել է հիշել հայտնի գեղեցկուհիներին, որոնք բացել են մի ամբողջ ժամանակաշրջան՝ թոփ մոդելների ժամանակաշրջանը։
Լինդա Եվանգելիստա, 49 տարեկան, հասակը՝ 177 սմ, չափերը՝ 88-63-88
Եվանգելիստան շարունակում է մասնակցել նորաձևության նախագծերին, թեև պոդիումներին բարձրանում է որպես պատվավոր հյուր։ 90-ականների սուպերմոդելը աշխարհում ամենամեծ ալիմենտն է ստանում միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյից՝ իր 7-ամյա որդու հորից։ Նա ամսական վճարում է 46.000 դոլար։
Նաոմի Քեմբել, 44 տարեկան, հասակը՝ 175 սմ, չափերը՝ 86-61-86
Ըստ տեղեկությունների՝ նրա տարեկան եկամուտը կազմում է առնվազն 30 մլն եվրո, ինչպես նաև ակտիվներ և անշարժ գույք։ Գովազդային պայմանագրերը գալիս են մեկը մյուսի ետևից, սակայն պոդիումներին նա բարձրանում է միայն պատվավոր հյուրի դերում։
Քրիստի Թարլինգթոն, 46 տարեկան, հասակը՝ 178 սմ, չափերը՝ 88-58-89
Լրջորեն յոգայով զբաղվելը և առողջ կենսակերպը թույլ են տալիս նրան գովազդել կոսմետիկա և լինել բազմաթիվ հայտնի նորաձևության տների դեմքը։ Բացի այդ Թարլինգթոնը հաջողությամբ վաճառում է սեփական ապրանքանիշի սպորտային հագուստ, ինչով էլ տարեկան վաստակում է 11 մլն եվրո։
Սինդի Քրոուֆորդ, 48 տարեկան, հասակը՝ 177 սմ, չափերը՝ 86-66-89
Մոդելային բիզնեսի լեգենդը և վետերանն այսօր գործարար կին է, ով տնօրինում է Crawdaddy Inc բազմամիլիոնանոց կայսրությունը։ Նա նաև գործընկեր է «Հոլիվուդ մոլորակ» ռեստորանների ցանցում։ Նրա տնօրինած կազմակերպությունները նաև վաճառում են օծանելիքներ, անկողնու սպիտակեղեն, զբաղվում կահույքի դիզայնով։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 12 մլն եվրո։
Կլաուդիա Շիֆեր, 44 տարեկան, հասակը՝ 180 սմ, չափերը՝ 95-62-92
Chanel, Louis Vuitton և այլ հայտնի նորաձևության տներ շարունակում են վճարել նրան միլիոններ։ Նրա տարեկան 35 մլն եվրո եկամտին կարելի է գումարել նաև մոդելի արտաքինով Բարբի տիկնիկների վաճառքից ստացված եկամուտը։ Բացի այդ, Շիֆերը հաջողությամբ վաճառում է իր մարմնավարժությունների տեսասկավառակները։