Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) պետք է լքի Թուրքիայի տարածքը: Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա հայտարարել է, որ Քրդական հարցի ժողովրդավարական ճանապարհով լուծումը Թուրքիայի առաջնահերթություններից է, սակայն թե՛ երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք դա չեն ցանկանում: Վարչապետը նշել է, որ Անկարան սադրանքներ թույլ չի տալու, որոնք կխանգարեն հարցի լուծմանը: Քրդական հարցի ժողովրդավարական լուծումը, Դավութօղլուի համոզմամբ, ներառում է Թուրքիայի տարածքից քուրդ զինյալների դուրսբերում:
Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) պետք է լքի Թուրքիան. Դավութօղլու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ