«Ժողովուրդ»-ի խմբագրությունը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից օրեր առաջ ահազանգ է ստացել: Մարդիկ դժգոհում էին «Բիլայն»-ի Նոյեմբերյանի տարածքային ցանցի պետից՝ Ռազմիկ Եսայանից: Նա, լինելով ՀՀԿ-ի հավատարիմը, մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ ճնշումներ է գործադրել իր աշխատակիցների նկատմամբ՝ նրանց ստիպելով քվեարկել հօգուտ ԲՀԿ-ի: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ռ. Եսայանից, որն ասաց. «Նման բան չկա: Սխալ ինֆորմացիա է: Ես 33 տարի է, ինչ հիմնարկի ղեկավար եմ աշխատում, բայց երբեք որեւէ մեկին չեմ ստիպել: Ով ում ուզում է՝ թող քվեարկի: Ես աշխատել եմ Հանրապետականի համար ու հիմա էլ եմ աշխատում»: Հավելենք, որ Եսայանին մի անգամ «Բիլայն»-ից փորձել են ազատել, սակայն նրան «փրկել է» Ծառուկյանի բարեկամներից մեկը՝ պայմանով, որ պետք է աշխատի ԲՀԿ-ի օգտին:
ՃՆՇՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ