ԿԱՊ ՈՒՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»-ը երեկ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու սպանության մեղադրանքով բոլորովին վերջերս ձերբակալված եւ Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունքներ տալ՝ որպես սպանության պատվիրատու հիշատակելով նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ նրան շատ մոտ կանգնած անձանց անունները: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Ալեքսանյանից պարզել, թե ինչ կապ ունի նա այդ գործի հետ, սակայն չստացվեց: Պատգամավորն այս օրերին գտնվում է արտասահմանում, կվերադառնա այս ամսվա կեսերին: Հավելենք, որ երեկ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Ս. Ալեքսանյանի` Ռ. Գեւորգյանի եղբորորդու սպանության պատվիրատուն լինելու մասին նախաքննությունը  տվյալներ չունի, իսկ քրեական գործի վարույթն այս պահին կասեցված է:




Լրահոս