«Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին». հավաքի իրազեկումը սկսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցություններն անցկացնելու են համազգային հավաք: Այդ մասին որոշվել էր երեկ` եռյակի առաջնորդների հանդիպման ժամանակ:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնում է, որ առաջնորդվելով օրենքի պահանջով` խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կերպով տեղեկացրել են անցկացվելիք հավաքի մասին:

«Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և անդունդը գցելուն: Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը: Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին: Եվ ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի: Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ», – նշել է նա:




Լրահոս