ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում նախաքննության ավարտին է մոտենում դեռեւս 2011-ի սեպտեմբերի 23-ին վնասազերծված զինված ավազակախմբի գործը: Մոտ օրերս կհայտարարվի նախաքննության ավարտի մասին: «Բանդայի» պարագլուխ Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այսօր ես այդ մասին տեղեկացնելու եմ Արտյուշա Հակոբյանին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ու Երեւան քաղաքի վարչության եւ նրա ստորաբաժանումների հետ վնասազերծել էին 16 հոգու: Իսկ ավազակախմբի պարագլուխը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արտյուշա Հակոբյանն էր` Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ` Սուրիկ Հակոբյանի որդին:




Լրահոս