
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն անհանգստացած է Դեբալցևոյում շարունակվող զինված բախումներով. ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում կոչ են անում առանց որևէ բացառությունների հետևել զինադադարի ռեժիմին:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արևելքում զինադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 15-ին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակից հայտարարել էին, որ Ուկրաինայի արևելքում զինադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է՝ չնայած որոշ միջադեպերի: