ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի իշխանությունների հետ։
«Մենք լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Բոլորը կարող են շահել»,- գրել է Ուորլիքը:
Հավելենք, որ ինչպես գրում են ադրբեջանական կայքերը, այսօր մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան:
Փետրվարի 17-ին համանախագահները կժամանեն Երևան, իսկ այնուհետև Լեռնային Ղարաբաղ: