Հայ բռնցքամարտիկները մեկնել են Բուլղարիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 23-ից մարտի 1-ը կկայանա բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև Հայաստանի մարզիկները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի և մարզիչ Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ Սոֆիայում ռինգ դուրս կգան Հայաստանի 10 ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

49 կգ – Արթուր Հովհաննիսյան
52 կգ – Կորյուն Սողոմոնյան
56 կգ – Հենրիկ Մոքոյան
60 կգ – Սամվել Բարսեղյան
64 կգ – Հովհաննես Բաչկով
69 կգ – Վլադիմիր Մարգարյան
75 կգ – Արման Հովհիկյան
81 կգ – Նարեկ Մանասյան
91 կգ – Հենրիկ Սարգսյան
+91 կգ – Հակոբ Մելքոնյան




Լրահոս