ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 31-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի 28-ի գիշերը Վարդենիսի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 26-ամյա Վաղարշակ Պետրոսյանը: Նրան դանակահարել էր Վարդենիսի բնակիչ 22-ամյա Դանիել Արզոյանը: Երեկ տեղեկացանք, որ 22-ամյա Դանիելին ոստիկանությունը ձերբակալել է: Իսկ վիրավորի վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ Վաղարշակը հոսպիտալում հայտնել էր, թե կրծքի հատվածում վնասվածքը ստացել է տան բակում, որտեղ հավասարակշռությունը կորցրել եւ ընկել է: Սակայն հաջորդ օրը ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ հուլիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Վարդենիսի մարզադպրոցի մոտ 22-ամյա Դանիել Արզոյանի եւ Վաղարշակի՝ առանց լուրջ պատճառների բռնկված տղայական վեճն այնքան է թեժացել, որ Դանիելը հանել է իր մոտ եղած դանակն ու հարվածել 26-ամյա երիտասարդին:




Լրահոս