Ռուսաստանի ընդդիմությունը դիմել է Մոսկվայի քաղաքապետարան՝ մարտի 1-ին «Գարուն» երթն անցկացնելու համար: Այս մասին այսօր հայտնում է slon.ru-ն:
«Համերաշխություն» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Սերգեյ Դավիդիսը պարզաբանել է գործակալությանը, որ ըստ ակնկալիքների՝ երթին 100 հազար մարդ կմասնակցի:
Երթի կազմակերպիչներն են Ալեքսեյ Նավալնիի «Զարգացման կուսակցությունը», «РПР-ПАРНАС» -ը, «Դեկտեմբերի 5 կուսակցությունն» ու «Համերաշխությունը»:
Օրենքով սահմանված կարգով՝ քաղաքապետարանը դիմումին պետք է պատասխանի եռօրյա ժամկետում: