Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, դատարանի որոշման համաձայն՝ ոստիկանությունը խուզարկություն է կատարել Երեւանի Սարկավագի փողոցում գտնվող քաղաքացի Վահան Ենգիբարյանի բնակարանում եւ նրան պատկանող հողամասում: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Վահանի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են թասերի մեջ աճեցված կանեփի մոտ 21 թփեր՝ մոտ 7 կգ կշռով, կանեփի չոր թփեր՝ մոտ 4 կգ, պոլիէթիլենային տոպրակի մեջ եղել են կանեփի չորացած տերեւներ, իսկ հողամասում հայտնաբերվել են մոտ 85 դույլերի մեջ աճեցված կանեփի թփեր:
ԴՈՒՅԼԵՐՈՎ ԿԱՆԵՓ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ