Արդեն հայտնել էինք, որ «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց են հավաքվել և պահանջում են իրենց աշխատավարձերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպումից հետո նախկին աշխատակիցները հավաքվածներին հայտնեցին, որ Տ. Մարգարյանը հանձնարարական է տվել փոխքաղաքապետ Կամո Արեյանին առավելագույնը 2 ամսվա ընթացքում լուծել առաջացած խնդիրը և քաղաքացիներին տալ իրենց պահանջած վերջնահաշվարկի գումարները:
Armlur.am-ի հետ զրույցում նախկին աշխատակիցներից մեկը հայտնեց, որ քաղաքապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով «Կենտրոն մաքրություն» ընկերությունը սնանկ ճանաչելու համար, և դա է պատճառը, որ աշխատավարձի վճարումը ձգձգվում է: