
Չնայած Դոնբասում զինադադարի մասին ձեռքբերված համաձայնագրին՝ Եվրամիությունն ընդլայնել է Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները՝ «սև ցուցակում» ներառելով 19 ֆիզիկական ու 9 իրավաբանական անձի:
Այն անձանց ցուցակը, որոնց հանդեպ սահմանափակումներ են կիրառվել, հրապարակվել է ԵՄ պաշտոնական պարբերականում:
Ցուցակում, մասնավորապես, հայտնվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության 3 ներկայացուցիչ՝ փոխնախարար Անատոլի Անտոնովը, առաջին տեղակալ Արկադի Բախինն ու Գլխավոր շտաբի փոխտնօրեն Անդրեյ Կարտապովը:
Բացի այդ՝ սահմանափակումներ են մտցվել նաև երգիչ ու Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի նկատմամբ: