ՀՀ Նախագահը վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»,-նշվում է հրամանագրում:




Լրահոս