
«Սա անձնական խնդիր չէ, սա ազգի պատիվն է»:
Հայտնի ծանրամարտիկը, ինչպես վերջին շրջանի իր շատ կարծիքներում, այս դեպքում էլ է սխալվում: Մեր մարզիկների՝ վերջին օրերի ձախողումները հաստատ ամենից շատ պարտվողներն իրենք են ծանր տարել: Կասկածից վեր է, որ ամենաշատը նրանք չէին ցանկանա դատարկաձեռն վերադառնալ օլիմպիական խաղերից: Այլ հարց է, որ այդ մասին խոսում է մի մարդ, որը տարիներ առաջ հույժ ընդդիմադիր էր խաղում, իսկ երբ ստացավ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, մոռացավ իր գաղափարների մասին՝ լծվելով ռեժիմի գովքին: Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, «գեղեցիկ չէ» այդ պահվածքը: Միայն քննադատությունն օգուտ չի բերի: