Էս ձևով էլ ուզում եք երկի՞ր պահեք. նաիրիտցիները՝ Կառավարությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, նաիրիտցիները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց աշխատավարձերը:

Քիչ առաջ Կառավարության դիմումների և նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ բողոքող նաիրիտցիներին ու հայտնեց, որ նրանց կողմից տրված նամակը փոխանցվել է համապատասխպան բաժին և մինչ ուրբաթ պատասխանը կլինի:

Բորբոքված նաիրիտցիներին այդ պատասխանը չբավարարեց, և նրանք շարունակում էին պահանջել իրենց աշխատավարձերը:

«Հարյուրավոր մարդիկ գործազուրկ են դարձել, ու էս ձևով էլ ուզում եք՝ երկիր պահեք»,-նշեց հավաքվածներից մեկը:

Տեսանյութը՝ քիչ ուշ:




Լրահոս