
Վալենսիայի համալսարանի մի խումբ հետազոտողներ ուսումնասիրել են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Պորտուգալիայի հավաքականի ավագը գնահատվել է 149 միլիոն եվրո:
Հետազոտության ընթացքում մասնագետները հաշվի են առել 30-ամյա ֆուտբոլիստի տարիքը, վիճակագրական տվյալները, առաջատարին բնորոշ որակները, ինչպես նաև նրա տրանսֆերային աճի դինամիկան: