
«Իրանը որպես հարևան երկիր միշտ պատրաստ է դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Իրանը սահմանակից է հակամարտության գոտու հետ և ցանկանում է միջազգային իրավունքի շրջանակներում հասնել սույն հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Մենք ցանկանում ենք, որ մեր հարևանների մոտ անվտանգություն ու կայունություն լինի: Մեր բոլոր հարևանները կարևոր են մեզ համար»,- նշել է Զրիֆը: