«ԲԵՐԴ»-Ը ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ից Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» անսամբլը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանի ղեկավարությամբ մեկնել է Եվրոպա` մասնակցելու Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բելգիայում անցկացվող ժողովրդական պարերի փառատոներին: «Բերդ»-ը 35 օր շարունակ մենահամերգներով հանդես է գալիս Ֆրանսիայի եւ Իսպանիայի մի շարք քաղաքներում: Նախատեսված է 25 մենահամերգ:
Կարեն Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ համույթի ելույթներին ներկա են գտնվում օտարերկրացի հազարավոր հանդիսատեսներ: ««Բերդ»-ի ելույթներին արձագանքել են ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ: Նրանք բարձր են գնահատել հայկական մշակույթը` շեշտելով, որ մի քանի տասնյակ հոգով պարի լեզվով պատմում են Շառլ Ազնավուրի երկրի պատմությունը: Համերգներն անցնում են հոտնկայս ծափահարություններով, կարելի է ասել` հանդիսատեսը թույլ չի տալիս, որ արտիստները բեմից հեռանան: Մրցանակային տեղեր չկան, յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր մշակույթը»,-նշում է Կարեն Գեւորգյանը: «Բերդ»-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Եվրոպայում կլինի մինչեւ օգոստոսի 27-ը:




Լրահոս