Փետրվարի 20-ի հանրահավաքին կարող է նստացույց լինել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չէինք սպասում, որ այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի իշխանությունների կողմից ոչ միայն ոչ իշխանական ուժերի, Գագիկ Ծառուկյանի, այլ ընդհանրապես պետության նկատմամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ դեռ հստակեցվում է օրակարգը:

Ինչ վերաբերում է հաջորդ քառօրյան բոյկոտելուն, Հակոբյանն ասաց, որ շաբաթը դեռ նոր է սկսվել, և այդ հարցերը կքննարկվեն: «Բնականաբար, եռյակի ուժերը միասնական ծրագիր կմշակեն՝ ինչպես ենք դիմավորելու քառօրյան բայց հնարավոր է, որ այս քառօրյան սովորական չլինի»:

Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ նստացույցի հարցը ևս դեռ հստակ որոշված չէ, և հանրահավաքի հետ կապված բոլոր ծրագրերը ներկայումս քննարկվում են: Հարցին, թե արդյոք իշխանությունները սուր գործողությունների չե՞ն դիմի, Հակոբյանը պատասխանեց, որ դեռ որշոված չէ իրենց գործողությունների սցենարը, և չի կարծում, որ իշխանությունը չի գիտակցի, որ այս պահին նման քայլի դիմելը հանցագործություն կլինի պետության նկատմամբ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս