Վրացական Ախալցխայում Ռաբատ վերականգնված ամրոցի բացման առիթով կազմակերպված տոնական համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Վրաստանի իշխանություններն ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տեւել են 10 ամիս: Այժմ ավարտին է մոտենում աշխատանքն ամֆիթատրոնում, որտեղ էլ հենց ելույթ կունենա Ազնավուրը: Շանսոնյեն մոտ մեկուկես ժամ կկատարի իր հայտնի հիթերը, նրա հետ ելույթ կունենա 25-հոգանոց երաժիշտների խումբ: Համերգը կկայանա օգոստոսի 16-ին: Հիշեցնենք նաեւ, որ Ազնավուրի ծնողներն Ախալցխայից են:
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ