Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր ԲՀԿ-ում շտապ նիստ էր հրավիրել, որը վարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողներին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը և այլ ԲՀԿ-ականներ նստացույց և հացադուլ կարող են սկսել:
Նշենք, որ այս պահին ԲՀԿ նիստը դեռ շարունակվում է: