ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես է իրականացվում վիճակախաղերի լիցենզավորումը:

Անահիտ Բաբասյան, 41 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի համար լիցենզիան (արտոնագիր) տրամադրվում է բարդ ընթացակարգով լիցենզավորող մարմնի կողմից՝ «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման» կարգի համաձայն: Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հայտը բավարարվում կամ մերժվում է լիցենզավորվող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Եթե լիցենզիա ստանալու հայտը բավարարվում է, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարում է պետական տուրքը՝ 100 միլիոն դրամ, ապա դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրվում է լիցենզիա: Հայտատուին լիցենզիան հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու լիցենզիայում նշված՝ տվյալ դեպքում վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարիներ առաջ տարատեսակ վիճակախաղերն ուղղակիորեն դատարկում էին մարդկանց գրպանները: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում մարդիկ համոզվեցին, որ դրանք գերազանցապես նման խաղեր կազմակերպողներին հարստացնելուն են միտված, ու կամաց-կամաց հրաժարվեցին վիճակախաղերին մասնակցելուց: Այժմ Հայաստանում ընդամենը 1-2 լոտո է գործում:




Լրահոս