ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ իմ մի քանի ընկերներ կռվել ենք «Արծիվ 2» ջոկատում: Հիմա ուզում ենք ազատամարտի մասնակցի վկայական ձեռք բերել: Մի քանի օր առաջ դիմել ենք «Երկրապահ»-ի կենտրոնական գրասենյակ, բայց ասացին, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում: Ո՞ւր կարող ենք դիմել եւ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք:

մի խումբ ազատամարտիկներ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գոյություն ունի Տարածքային ազգային ազատամարտի միություն: Նրանք այնտեղ պետք է դիմեն: Իմ կարծիքով՝ Տարածքային ազգային ազատամարտի միությունը պետք է այդ հարցը լուծի, իսկ եթե այնտեղ այդ հարցը չլուծվի, ապա այս դեպքում, եթե չեմ սխալվում, պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատ: Նրանցից յուրաքանչյուրը թող դիմի իր տարածքային զինկոմիսարիատ: Եթե նրանք կռվել են, ապա նրանց մասին որոշակի գործ է կազմվել, եւ այդ գործերը պահպանվում են: Այնտեղ կասեն, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր:
«Երկրապահ»-ը միակը չէ: Այսօր կան վետերանների միության տարբեր կազմակերպություններ:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, թե ինչպես է ստացվել, որ խմբագրությանը դիմած ազատամարտիկները հրադադարից միայն երկու տասնամյակ անց են որոշում արցախյան պատերազմի մասնակցի վկայական ձեռք բերել: Թերեւս վերջիններս ազատամարտին մասնակցելու փաստը հաստատելու խնդիր ունեն, ինչը առանց որեւէ նման կառույցի անդամագրվելու եւ, ինչպես ՊՆ-ն է պարզաբանում, տարածքային զինկոմիսարիատի միջնորդությամբ կարող է առկա փաստաթղթերի միջոցով հաստատվել:




Լրահոս