
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Լա Լիգայում խփած գոլերի թվով գերազանցել է թիմի նախկին հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը:
Ռոնալդոն մինչ այս պահը դարձել է 83 գոլի հեղինակ, իսկ Բենզեման «Դեպորտիվո»-ի հետ խաղում խփել է Լա Լիգայում իր 84-րդ գոլը:
Նշենք, որ այդ խաղը կայացել էր Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում: «Ռեալ»-ը հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Բենզեման դարձել գոլի հեղինակ: