Wellcome Collection լոնդոնյան թանգարանում կհայտնվի մի յուրօրինակ ցուցանմուշ՝ 1787 և 1788 թվականներին հրապարակված տեղեկատու՝ մարմնավաճառների անվանացանկով: Երկու տեղեկատուներում բերվում են այն թեթև վարքի տեր կանանց անվանացանկը, ովքեր աշխատում են Քովենթ Գարդեն շրջանում:
Տեղեկատուում նշված են աղջիկների անունները, արժեքն ու հասցեները, հայտնում է Guardian-ը:
«Harris’s List of Covent Garden Ladies» տեղեկատուի հեղինակը հայտնի չէ:
Առաջին անգամ այս ցուցակը հրապարակվել է 1757-ին ու գրեթե 30 տարի շարունակ ամեն տարի թարմացվել է: