Թուրքիայում ավտոբուսի վարորդը բռնաբարել ու հրկիզել է ուսանողուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանի մոխրացված դին հայտնաբերվել է  փետրվարի 13-ին Թուրքիայի Մերսին հարավային նահանգի Թարսա շրջանի գետում: Պարզվել է, որ աղջկան բռնաբարել ու սպանել է տեղացի ավտոբուսի վարորդը:

Հանցագործն ընդունել է իր մեղքը. հայտնում է բրիտանական BBC-ն:

20-ամյա Օզգեջան Ասլան անհետացել էր փետրվարի 10-ին: Երկու օր անց ոստիկանությունը կանգնեցրել է կասկածելի ավտոմեքենա՝ դրանում հայտնաբերելով արյան հետքերով գլխարկ: Մեքենայի 26-ամյա մեքենայի վարորդը, նրա 50-ամյա հայրը ու 20-ամյա ընկերը ձերբակալվել են: Զոհված աղջկա հայրը ճանաչել է իր դստեր գլխարկն ու հայտարարել, որ այն պատկանել է վերջինիս:




Լրահոս