ՊՍԺ-ն կորուստներով է մոտենում «Չելսի»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին` Լոնդոնի «Չելսի»-ի դեմ առաջին խաղից առաջ կադրային խնդիրներ ունի:

ՊՍԺ-ի կիսապաշտպաններ Յոան Կաբայն ու Լուկաս Մոուրան և պաշտպաններ Մարկինյոսն ու Սերժ Օրյեն վնասվածքի պատճառով չեն կարողանա դուրս գալ խաղադաշտ, իսկ Տյագո Մոտայի, Բլեզ Մատյուիդիի և Ադրիան Ռաբիոյի մասնակցությունը հարցականի տակ է:

ՊՍԺ-ից վնասվածք ունի նաև արգենտինացի հարձակվող Խավյեր Պաստորեն, ով խաղադաշտից բացակայում է հունվարի 30-ին: ՊՍԺ-ի և «Չելսի»-ի միջև հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին Փարիզում:




Լրահոս