Թերթը հայտնում է, որ երեկ եզդիների մարզային կոմիտեների ղեկավարները եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանի հետ միասին դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարություն, որով պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ համարել 16 տարեկանը։ ,Գոնե աղջիկների համար 16, իսկ տղաների համար 17 սահմանեն։ Մեր ավանդույթներն են այդ պահանջում, մեր օրենքն է այդպիսինե,–ասաց նա։ Ու եթե կառավարությունը եզդիների դիմումը մերժի, ապա նրանք բողոքի ակցիաներ կկազմակերպեն և կպահանջեն ,հարցի արդարացի լուծումե։
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 13-ին ,ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասինե օրինագծին գործադիրը հավանություն էր տվել, որով կանանց և տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միևնույն տարիքը՝18 տարեկանը։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարություն ապահովելու պահանջով։