Այսօր` օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01.30-ի սահմաններում Նոր Արեշի 44 փողոցի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 77-ամյա Ջ.Խաչատրյանը:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը երկհարկանի է, և 77-ամյա տղամարդը, ում կինը մահացած է, տանը եղել է մենակ, և երբ որդին կնոջ հետ վերադարձել է տուն, նկատել է, որ հայրը 2-րդ հարկի սանդուղքների ճաղավանդակներից կախվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: