Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցող Նոր Զելանդիայի պատվիրակության Օլիմպիական տանը՝ օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել: Լոնդոնի կենտրոնում գտնվող Օլիմպիական տնից տարահանվել է 300 մարդ: Բրիտանացի հրշեջ-փրկարարները շատ արագ մարել են կրակը: Չի բացառվում, որ տունը կբացվի միայն Օլիմպիական խաղերի փակման օրը՝ օգոստոսի 12-ին, գրում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ նորզելանդացիների Kiwi house Օլիմպիական տունը բացվել էր Լոնդոնի Խաղերից առաջ մետրոյի King՛s Cross կայարանի հարեւանությամբ: