ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը հայտարարություն է տարածել` կապված իր` ԲՀԿ-ից դուրս գալու խոսակցությունների հետ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ: Երեկ մամուլում հրապարակվել էր ասեկոսեր, թե իբր մի շարք պատգամավորներ ուզում են դուրս գալ ԲՀԿ-ից , որոնց թվում նաև իմ անունն է։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրապարակավ հստակ պատասխանեց այդ ասեկոսներին: «Ես չէի էլ անդրադառնա այդ թյուրիմացությանը, եթե զանգեր չստանայի ինձ չճանաչող քաղաքացիներից, որովհետև ինձ ճանաչող մարդիկ նույնիսկ թույլ չեն տվել ինձ տեղեկացնել այդ երևայական հերյուրանքի մասին:
Ուրեմն` պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ոչ միայն դուրս չեմ եկել ԲՀԿ-ից , այլ իմ ամբողջ ուժը, զորությունն ու եռանդը դրել եմ, դնում եմ ու դնելու եմ հայ ժողովրդին այս չարիքից ազատագրելու գործում, և կոչ եմ անում համայն հայությանը դուրս գալ պայքարի ընդդեմ չարիքի, մաղթում եմ բոլորիս հաղթանակ:
Մեր խոսքը գործ է, գործը արդար»,- ընդգծել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը: