
Գործարար, պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել.
«Մեծարգո ԱԺ նախագահ,
Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից:
Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան»:
Հիշեցնեն, որ այսօր առավոտյան Բարգաված Հայաստան կուսակցությունը լքելու դիմում էր ներկայացրել նաև Արագած Ախոյանը: