Պուտինն ու Պորոշենկոն Մինսկում գոռգոռացել են իրար վրա. Der Spiegel

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում փետրվարի 12-ին կայացած բանակցությունների ժամանակ շփվել են «դու-ով», իսկ երբեմն էլ երկու առաջնորդները ցատկել են իրենց տեղերից ու գոռգռացել միմյանց վրա. պնդում է Der Spiegel հրատարակչությունը:

Հաջորդ օրն առավոտյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները պատմել են, որ խոսակցությունը «զսպված է» եղել: Սակայն հրատարակչությունը գրում է, որ Պուտինին ու Պորոշենկոյին մի կերպ են զսպել, որպեսզի բանակցություններն անցնեն խաղաղ մթնոլորտում:

«Երբեմն աղմկոտ էր դառնում, երբ Պուտինն ու Պորոշենկոն լեզվակռվի էին բռնվում: Սակայն նրանք արագ էին հանգստանում: Երբեմն նրանք վեր էին կենում ու հեռանում, որպեսզի նուրբ հարցերը քննարկեն անձամբ, սակայն հետո վերադառնում էին ու շարունակում շփվել իմյանց հետ «դու-ով»,- գրում է հրատարակչությունը:




Լրահոս