Օգոստոսի 8-ին, Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակչուհի 30-ամյա Կարինե Խ-ն եւ հայտնել, որ գիշերը ժամը 03:00-ից մինչեւ առավոտյան 08:00-ի սահմաններում, իր նախկին ամուսին, 33-ամյա Նվեր Աբելյանը խուլիգանական արարքներ է կատարել եւ սպառնալիքներ հնչեցրել իր նկատմամբ: Ավելին` իր մոտ եղած հրազենով 2-3 անգամ օդ է կրակել: ՀՀ ոստիկանութայն Հրազադանի բաժնից հաստատեցին տեղեկությունը: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
news. am