
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում սատարում է գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: “Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դիրքորոշմանը, հայտնում ենք, որ ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Որեւէ այլ թեկնածություն չի քննարկվել”,- ասվում է ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: