ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի 6-րդ առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու և արդար մրցակցության:

Առաջնությունը կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը և «Միր» միջպետական հեռուստաընկերությունը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը և Գոհար Խանզրատյանը:

Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 լրատվամիջոցների 42 աշխատակից (23 տղամարդ և 19 կին):
Վեցերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Alcatel Pop C7 սմարթֆոններ: Սմարթֆոններ ստացան նաև գլխավոր մրցավարները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տևականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին:

Տղամարդկանց և կանանց անհատական 5-րդ առաջնության հաղթողներ.

N Տղամարդիկ/ԶԼՄ

1. Սամվել Ջինանյան/«Երկիր Մեդիա»

2. Աշոտ Հակոբյան/«Առավոտ»

3. Վիգեն Կիրակոսյան/Տոտալ ֆուտբոլ

N Կանայք/ԶԼՄ

1. Մարինե Կարապետյան/«Երկիր Մեդիա»

2. Անահիտ Ակմակժյան/«Առավոտ»

3. Լիլիթ Գալստյան/«Երկիր Մեդիա»

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:




Լրահոս