Ոստիկանները Կառավարության շենքի դիմաց հրմշտել են զոհված զինծառայողների մայրերին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության շենքի առջև այսօր փոքրիկ բախում տեղի ունեցավ ոստիկանների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների միջև, ովքեր ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև։
Պատճառն այն էր, որ ծնողները ցանկանում էին նստել շենքի աստիճաններին, սակայն ոստիկանները դա թույլ չտվեցին: Նրանք հրմշտեցին զոհված զինծառայող Սուրեն Օհանջանյանի մորը՝ Գոհար Օհանջանյանին:
“Ես ուզում եմ նստել աստիճաններին, ինձ ձեռք մի՛ տվեք”,- բղավեց նա՝ շարունակելով պայքարել իր ուզած տեղը նստելու համար:
Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը ոստիկաններին կշտամբեց իրենց նման կերպ վերաբերվելու համար:
“Բա ի՞նչ անենք, նախարարները ծակուծուկերով են դուրս գալիս Կառավարությունից, իսկ Ոստիկանությունն այսօր պարիսպ է կանգնացնել ուղիղ մեր մեջքի ետևում”,- ասաց նա: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը մինչև Կառավարության նիստի և ակցիայի ավարտը, թույլ չտվեց մայրերին նստել կառավարության շենքի աստիճաններին:
tert .am
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս