Armenian text to speach

Հենց ցանկանում էր քայլեր կատարել, ընկնում էր վատ շրջապատ. Վահրամ Բաղդասարյանը` Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բոլորն են տեղյակ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբեք ցանկություն չի ունեցել մեծ քաղաքականություն մտնել. նրա նպատակը բիզնեսն էր, սակայն կային ուժեր, որոնք նրան թույլ չտվեցին: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Գ. Ծառուկյանի մոտ կան դրական հատկանիշներ, սակայն ինքնուրույն չի կարողանում որոշումներ կայացնել: «Ցավում եմ, որ նման մարդը կարող է գործիք դառնալ ու ինքն էլ չգիտակցել` ուր է գնում: Մի պահ կար, որ մտածում էինք, թե ինքը կարող է սթափվել և քայլեր կատարել: Բայց հենց ցանկանում էր քայլեր կատարել, ընկնում էր վատ շրջապատ, և այդ պարագայում խնդիրը լրջանում էր», – ընդծեց նա:

Վ. Բաղդասարյանը վատ շրջապատում առկա մարդկանց կոնկրետ անուններ այդպես էլ չնշեց: Նա ընդգծեց, որ  ԲՀԿ-ում բավականին լուրջ քաղաքական գործիչներ կան: «Ես զարմանում եմ, կարո՞ղ է՝ այդ գործիչներն էլ են ցանկանում առիթից օգտվեն, որ հետո ճանապարհեն Ծառուկյանին, և իրենց համար տեղ բացվի»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս