Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մեկնաբանելով խորհրդարանից ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը, գրել է.
«Մենք, իհարկե, ողջունում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունները վերջապես հետ կանչեց: ՍԴՀԿ-ն մշտապես կողմ է արտահայտվել դրանց հետկանչմանն ուղիղ այնքան , որքան նաև դեմ է եղել ընդհանրապես ստորագրելուն: Պաշտոնական Անկարան, ուրանալով Ցեղասպանության փաստը, օգնելով ու զինելով Ադրբեջանին, միակողմանիորեն փակելով Հայաստանի հետ սահմանը՝ իրեն ցուցադրում է իբրև ագրեսոր երկիր:Ի դեպ, հենց Թուրքիան է նաև առկախել այս գործընթացը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Խորհրադարանում այդ արձանագրությունների պահպանումը ոչ ոք չէր կարող հիմնավորել: Հնչակյան կուսակցությունը նաև ակնկալում է, որ Հայաստանն ընդհանրապես հետ կկանչի իր ստորագրությունն այդ արձանագրությունների տակից»: