«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերը դիտելուց հետո մեկնել է Գերմանիա՝ Բադեն-Բադեն առողջարանային քաղաք՝ հանգստանալու: Մեր աղբյուրները փոխանցում են, Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել հայ մի քանի օլիգարխների ուղեկցությամբ: Սակայն վաղը Սարգսյանը ստիպված է լինելու ընդհատել է իր արձակուրդը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով շտապ մեկնել Մոսկվա: Փորձեցինք Սերժ Սարգսյանի հանգստի մասով ստացած տեղեկությունը ճշտել նախագահականի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Մերի Հարությունյանից, որը լսեց մեր հարցն ու ասաց, որ օրվա ընթացքում կպատասխանի: Սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ պատասխան չստացանք:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ