Armlur.am-ն օրերս իր հրապարակումներից մեկում փորձել էր պարզել, թե բացի Գագիկ Ծառուկյանից՝ էլ ովքեր են բացակայել ԱԺ նիստերից:
Ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտեցինք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:
2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա: 3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա: 4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա: 5-րդ տեղում ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է. 33 բացակա: 6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի» Կարոն՝ 33 բացակա: 7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա: 8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ» Ռուբոն՝ 31 բացակա: 9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա: 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակա:
Եվ ահա, այսօր պարզեցինք, որ բացի Գագիկ Ծառուկյանից՝ թիրախային գոտում է ևս 3 ԲՀԿ-ական պատգամավոր՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը:
Ստորև ներկայացնում ենք բացակաների ցանկը.
6-րդ նստաշրջան.
7-րդ նստաշրջան.