ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին իրավախորհրդատու Հայկ Հակոբյանը, որն այցելել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, մեղադրանքներ ներկայացրեց ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ, որը խաբել ու ապօրինաբար տիրացել է նրա գույքին:  Ըստ մեր զրուցակցի՝ Ափոյանը եւ նրա կինը՝ Ռիտա Կարապետյանը, համոզել են իրեն, որ մոր բուժման նպատակով չվաճառի Երեւան քաղաքում գտնվող խանութը եւ Արագածոտնի մարզի 100 հա գյուղնշանակության հողերը, այլ նվիրաբերի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին: Փոխարենը խոստացել են կազմակերպել Հայկի վատառողջ մոր՝ արտերկրում բուժվելու հարցը: Սակայն ստանալով նվիրատվությամբ վավերացված հողատարածքները, մոռացել են խոստման մասին: Իսկ Հակոբյանի մայրը, բուժում չստանալով, մահացել է: Ա. Ափոյանը մեզ հետ հեռախոսազրույցում արդարացավ, թե ինքը Հակոբյանի մոր բուժման համար մեծ գումար է տրամադրել, սակայն որդին այն նպատակին չի ծառայեցրել. «Հայկը իրավական եւ բարոյական իրավունք չունի ինձնից բան պահանջելու: Մնացածը դատարանում կլսեք»:




Լրահոս