Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, թե ինչու Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը չի ստացել «Ոսկե գնդակ»-ը:
«Հասկանում եմ, որ գերմանացիների կարծիքով` Նոյերը պետք է ստանար «Ոսկե գնդակ»-ը: Այդ հարցի շուրջ քննարկումներ էին գնում ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Ֆրանսիայում և Իսպանիայում: Նոյերն իսկապես արժանի էր տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել: Նա ֆանտաստիկ խաղացող է, բայց միաժամանակ ակնհայտ է, որ Ռոնալդուն այլ մոլորակից է»,- նշել է Զիդանը: